Քուվեյթի շեյխը տեղափոխվել է հիվանդանոց
Քուվեյթի շեյխ Սաբահ աս-Սաբահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը հետաձգվել է այն բանից հետո, երբ շեյխը տեղափոխվել է հիվանդանոց:
Քուվեյթի 90-ամյա շեյխը գտնվում է Ամերիկայի հիվանդանոցներից մեկում և բժշկական հետազոտության է ենթարկվում:
Քուվեյթի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, թե դեռևս հայտնի չէ Թրամփի և շեյխի հանդիպման օրն ու ժամը, այդ մասին իրենք հավելյալ կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին շեյխը կրկին առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ընդունել Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին: