Նոր մանրամասներ Ամազոնի անտառների վերականգման գործընթացից
Ամազոնի անտառների վերականգնումը կախված է հրդեհների հասցրած վնասից, հնարավոր է, որ որոշ շրջաններում դրանք դեռ երկար ժամանակ վերականգնման ենթակա չլինեն:
Այս մասին հայտնել է Բոլիվիայի շրջակա միջավայրի փոխնախարար Սինտիա Սիլվա Մատուրանան: Ամազոնի անտառներում մեկ ամսից ավել է, ինչ լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել, ինչն էլ մեծ արձագանք է գտել ողջ աշխարհում:
Նախորդ շաբաթ Պերուի, Բոլիվիայի, Էկվադորի, Բրազիլիայի և Սուրինամի ղեկավարները հանդիպել են և կնքել համաձայնագիր, ըստ որի այս բոլոր երկրները պարտավորվում են համագործակցել և համատեղ ուժերով պաշտպանել ամազոնյան անտառները: Դա ենթադրում է նաև անտառների վերականգնման համատեղ գործակցություն: