Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ Ճամբարակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ճամբարակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ներկա ու նախկին պատգամավորներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ։
ԲՀԿ Ճամբարակի գրասենյակում տեղի է ունեցել ևս երկու կարևոր իրադարձություն։
Տեղի ազատամարտիկներին են փոխանցվել Գագիկ Ծառուկյանի ուղարկած նվերները, կայացել են նաև ԲՀԿ կանանց խորհրդի տարածքային կառույցի ղեկավարի ընտրությունները։