Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպտել են ԱԺ նախկին պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 22։50-ի սահմանում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ 2 անծանոթ են մոտեցել նրան։ Մեկը հրել է մեջքից, մյուսը` Սաֆարյանի ձեռքից հափշտակել iPhone 8 բջջային հեռախոսը և փախել»,– գրում է կայքը։
Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։