Ձմռանը Նեյմարը չի տեղափոխվի «Բարսելոնա. Բարտոմեո
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Ժոսեֆ Բարտոմեոն խոսել է Նեյմարի տրանսֆերի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Նեյմարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»։ Մենք այս թեմայի շուրջ խոսակցությանը կարող ենք անդրադառնալ հունվար-փետրվար ամսին, բայց եթե ֆրանսիական ակումբը շարունակի այդպիսի բարձր գին ուզել, ապա․․․։
Մենք գիտեինք, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ, սակայն տրանսֆերը չկայացավ»։
Ընդգծենք, որ արդեն երեկ Նեյմարն ընդգրկվեց «ՊՍԺ»-ի այս տարվա Չեմպիոնների լիգայի հայտացուցակում։