Գիտանակները պարզել են 1600 տարի առաջ մահացած գերմանացի արքայազնի մահվան պատճառները
Գիտնականները գտել են գերմանացի արքայազնի մահվան պատճառը, ով մահացել էր 4-րդ դարում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Արքայազնի գերեզմանը գտնվել էր Սլովակիայում դեռ 2005 թվականին։ Գերեզմանը գտնվել է 5 մետր խորության վրա։ Այդ պահից սկսած գիտնականներն աշխատել են պարզելու համար, թե ինչից է մահացել արքայազնը։
Գիտնականները եկել են ընդհանուր հայտարարի ու նշել, որ նա մահացել է հեպատիտ B վիրուսից։ Այդ դարերին վիրուսը ուներ մեծ տարածում։