Լուկա Մոդրիչը հաջորդ ամռանը կտեղափոխվի «Միլան»
Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Միլան»։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նշվում է, որ դեռ շաբաթներ առաջ Մադրիդ այցի ժամանակ Զվոնիմիր Բոբանը զրուցել ու ընդհանուր հայտարարի եկել Մոդրիչի հետ։
Հաղորդվում է նաև, որ Մոդրիչն անձամբ է ցանկանում գալ Իտալիա և հանուն միլանյան ակումբի պատրաստ է նաև աշխատավարձի կրճատման։