Զինված հարձակում Աֆղանստանում. կա 8 զոհ և 6 վիրավոր
Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել են:
Հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող հսկիչ անցագրային կետում: Բոլոր զոհվածներն ու վիրավորները հսկիչ-անցակետի աշխատակիցներ են եղել:
Բացի այդ, հարձակումից վնասվել է անցակետին մոտ գտնվող բնակելի տունը, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել: «Թալիբան» շարժումն արդեն իր վրա է վերցրել հարձակման ողջ պատասխանատվությունը: