Մահացել է Բեյոնսեի և Ռիհաննայի երգերի հեղինակը
Կյանքից հեռացել է երաժիշտ, երգերի հեղինակ Լաշոն Դենիելսը։ Նա մահացել է ավտովթարի հետևանքով՝ 41 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Հարավային Կառոլինա նահանգում։ Երաժիշտի մահվան մասին առաջինը հայտնել է նրա կինը։
Նա երգեր է գրել այնպիսի մեծությունների համար, ինչպիսիք են Ութինի Հյուսթոնը, Ռիհաննան, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, 50 Cent-ն ու այլք։