«Պուտինը ահաբեկչությունից 2 օր առաջ զանգահարել ու նախազգուշացրել էր Ջորջ Բուշին». Ջորջի Բիբի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 2 օր առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին զգուշացրել էր այն մասին, որ Ռուսաստանն ունի տեղեկություններ այն մասին, որ նախապատրաստվում է ահաբեկչություն։
Այս մասին գրել է Ջորջի Բիբին իր գրքում։ Բիբիի գիրքն ԱՄՆ-ում լույս է տեսել նախորդ շաբաթ։ Նա գրքում նշում է, որ ահաբեկչությունից օրեր առաջ Պուտինն անձամբ է զանգահարել և զգուշացրել այդ մասին։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինն օտարերկրյա առաջին նախագահն էր, ով զանգահարել էր Ջորջ Բուշին։