Ճապոնիան ու Ռուսաստանը հաշտության համաձայնագիր կստորագրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է Ճապոնիայի հետ հաշտեցման պայմանագիր կնքել: «Առաջին հայացքից թվում է, թե դա շատ հեշտ հարց է, սակայն այս խնդիրը մեզ է փոխանցվել անցյալից և մենք իրոք ցանկանում ենք հարցին վերջնական լուծում տալ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Կուրիլյան կղզիների շուրջ ընթացող բանակցությունների մասին լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ճապոնիան վերսկսել են բանակցությունները Կուրիլյան կղզիների հարցի շուրջ, որի վերջնական լուծումով պարզ կդառնա, թե ում են պատկանում կղզիները՝ Ռուսաստանին, թե Ճապոնիային:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպել են Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում, որտեղ էլ այլ հարցերից բացի քննարկել են Կուրիլյան կղզիների շուրջ ընթացող բանակցությունների հարցը: