Կառավարությունը կաջակցի Մարտի 1-ի դեպքերի տուժածների ընտանիքներին
Կառավարությունը որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը հատկացնել 720 մլն դրամ։
«Սա փոխհատուցում չէ, սա աջակցությունն է»,-նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ինքն անձամբ է առնչվել Մարտի 1-ի դեպքերին և պետք է այս խնդիրը մաքսիմալ օբյեկտիվ լուծել: