Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Տնտեսություն

Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանքերի շահագործման խնդրին: Նա մասնավորապես գրել է.

«Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նշենք, որ ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն տվյալ կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Նախագիծն ունի ՀՀ ընդերքի շահագործման բնագավառում թափանցիկության, հրապարակայնության, հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև հակակոռուպցիոն նպատակներ:

Կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի և ներկայացվեցին մոտավորապես հետևյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝

ա) միջազգային կազմակերպությունների ստանդարտներով այդ սահմանաչափը 20-25% է, օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում կանոնադրական կապիտալում առնվազն 10% ներդրումը, ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցություն է համարվում առնվազն 10%-ը;

բ) 10% սահմանաչափը հանելը կբերի գործառնական ծախսերի ավելացման, ծրագրային փոփոխությունների անհրաժեշտության և համակարգի արդյունավետության նվազման;

գ) եկեք սպասենք, նոյեմբեր ամսին, երբ 10%-ից ավելի մեծ բաժնետերերի ցուցակը հրապարակվի, հետո կքննարկենք;

դ) սահմանաչափը հանելը սխալ է, որովհետև մանր բաժնետերերը կարող են շատ լինել և նպատակահարմար չէ ամբողջ ցուցակը հրապարակել;

ե) եկեք սահմանաչափը ոչ թե հանենք, այլ նվազեցնենք:

Համաձայնեք, նշված փաստարկների գերակշռող մեծամասնությունը չի դիմանում որևէ քննադատության: Չէ՞ որ ընդերքը Սահմանադրության ուժով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Հանքաարդյունաբերության նկատմամբ հանրությունը շատ զգայուն է և ուշադիր: Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչու՞ են ՀՀ-ում գործում օֆշորային ընկերություններ, ովքե՞ր են բաժնետերերը և իրական շահառուները, ու՞ր է գնում այդ հարստությունը, ի՞նչ է ստանում պետությունը՝ ընդերքի շահագործման և շրջակա միջավայրը թունավորելու դիմաց, կան արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություններ:

Հանրությունն իրավունք ունի և պետք է ստանա այս հարցերի պատասխանները:

Հետևաբար, կարծում եմ, որ եթե որևէ կազմակերպություն հավակնում է զբաղվել ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանմամբ, նա պետք է բացահայտի իր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ բաժնետերերին, այլ ոչ թե միայն 10%-ից ավելի բաժնեմաս ունեցողներին, որովհետև՝

ա) հանքաարդյունաբերության մեջ նույնիսկ 10%-ը կարող է լինել շատ խոշոր գումար;

բ) այդ սահմանաչափը պահպանվելու դեպքում, բաժնետերերը կարող են տրոհել իրենց բաժնեմասը մի քանի մասի՝ խուսափելով բացահայտումից;

գ) հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են կանգնած իրենց ընդերքը շահագործողի հետևում և ովքեր են իրական շահառուները;

դ) բացառություն կարող են կազմել միայն այն բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, կարող են ունենալ բազմաթիվ մանր ներդրողներ ամբողջ աշխարհից, որոնց բացահայտելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ընկերությունը արդեն համապատասխանում է թափանցիկության միջազգային ստանդարտներին, հետևաբար հանրային վստահության խնդիր լինել չի կարող:

Ցավոք սրտի, նախագիծը մերժվեց քաղաքական մեծամասնության մեր գործընկերների կողմից:

Եզրահանգումները թողնում եմ Ձեզ․․․»