Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը
Մամուլ

«168 ժամ». Հունվարից հին մեքենաները թանկանում են. «շուկան լրիվ քանդվում է»

«168 ժամ» թերթը գրում է.

«Մաքսատուրքերը ԵՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ: Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչեւ երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչեւ 7 տարեկան մեքենաների համար, մինչեւ 1800 սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000 սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1 սմ խորանարդի համար: 3000 սմ խորանարդ եւ ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1 սմ խորանարդի համար:

Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:

«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետեւ ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրների գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետեւ նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից եւ՛ նորն է բերվում, եւ՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որեւէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել:

Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր ձեռք էին բերում 18.000 դոլարանոց մեքենա, այն կդառնա 20.000 դոլար, իսկ միջինից ցածր խավի համար մեքենաները շատ են թանկանում: Ինչ վերաբերում է դրույքաչափերին՝ ինչպես հասկացա, մինչեւ 5 տարեկան մեքենաների դեպքում 32-ից դառնում է 48 տոկոս, նշանակում է՝ 10 տոկոսով մեքենաների մաքսազերծման գումարը կբարձրանա, բայց 5 տարեկանից հներինը կախված է շարժիչի աշխատանքային ծավալից»,- հավելեց նա:

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:

«Ժամանակը ցույց կտա՝ Ղազախստանից մարդիկ կգա՞ն մեքենա գնելու, թե՞ ոչ: Հրաշք էր, որ մեր ժողովուրդը մի երկու տարի գումար աշխատեց, իսկ հիմա, որ հավասարվում է, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով, իմ կարծիքով՝ էլ չեն գա ԵԱՏՄ երկրներից: Այդքան շատ մեքենա բերում էին, որովհետեւ գալիս-գնում էին, եթե միայն հայկական շուկայի համար լիներ, այսքան մեքենա չէր գա, որովհետեւ մեծ պահանջարկ չկա»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ռուսական արտադրության հին մեքենաներն ու Ճապոնիայից բերվածն իրար հետ չեն կարող մրցել:

«2004 թվականի ճապոնական մեքենան չես կարող համեմատել ռուսական արտադրության 2004 թվականի մեքենայի հետ: 2004 թ. ռուսական մեքենայի, կարելի է ասել, կաշին ու ոսկորն է մնացել, ինչը չենք կարող ասել ճապոնականի դեպքում»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում