Դուք ինձ 3 տարի անց կտեսնեք Քաթարում՝ որպես մարզիչ. Արսեն Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ դեմ չէ սկսել մարզչական կարիերան: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է ԱԱ 2022-ին, ապա ես կարող եմ ասել, որ ինձ պատկերացնում եմ որպես հավաքականում աշխատող մարզիչ:
Երկար ժամանակ է անցել, ինչ ես չեմ աշխատում որպես մարզիչ և հիմա վերադառնալու ժամանակն է: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ստացվում, սակայն պիտի նշեմ, որ ես ինձ միշտ պատկերացրել եմ ԱԱ-ի ժամանակ որպես մարզիչ:
Ես մտածում եմ, որ մարզիչ պիտի լինեմ այնտեղ, որտեղ ֆուտբոլիստներն աամենալավն են խաղում ֆուտբոլ: Վստահ եմ, որ դուք ինձ կտեսնեք Քաթարում 3 տարի հետո»: