Ճապոնիայում իրար են բախվել գնացքն ու բեռնատարը. Կա 30 վիրավոր
Ճապոնական Յոկոգամա քաղաքում տեղի է ունեցել վթար: Գնացքն ու բեռնատար մեքենան բախվել են իրար:Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Կանագավա-Շիմմաչի և Նակակիդո կայարանների մեջտեղում:Վթարի հետևանքով գնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից, իսկ բեռնատարը վառվել է:Վթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: