Քաբուլի հյուրանոցներից մեկում տարհանվել է մոտ 400 օտարերկրացի
Քաբուլի Green Village համալիրից շուրջ 400 արտերկրացիներ են տարհանվել, այն բանից հետո, երբ համալիրի մոտ ահաբեկչություն էր տեղի ունեցել:
Պայթյունը տեղի էր ունեցել բնակելի տների մոտակայքում, ինչի արդյունքում 16 մարդ զոհվել է, շուրջ 119-ը՝ վիրավորվել: Բազմաթիվ բնակելի շենքեր վնասվել են: «Թալիբան» ահաբեկչական շարժումն իր վրա է վերցրել պայթյունի կազմակերպումը:
Ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ թիրախում այդ տարածքում բնակվող և աշխատող օտարերկրացիներն են եղել: Ավելի ուշ հայտարարվել էր, որ Աֆղանստանի հատուկ ջոկատայինները չեզոքացրել են հինգ ահաբեկչի, ովքեր փորձել են ներխուժել Green Village համալիր:
Ահաբեկչությունից հետո բազմաթիվ մարդիկ դուրս են եկել Քաբուլի փողոցներ՝ պահանջելով, որ օտարերկրացիների բնակության համար նախտեսված շինությունները հեռու լինեն իրենց բնակելի տներից: