Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվեց (տեասնյութ)
Առողջապահության համակարգի նախկին աշխատակիցը տապալեց նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Վերջինս պատրաստվում էր ամփոփիչ մամուլի ասուլիսի, երբ Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը նրան հարց ուղղեց:
«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը, սակայն Արսեն Թորոսյանը հարցին պատասխանելու և ասուլիսը շարունակելու փոխարեն` հեռացավ սենյակից:
«Ես հիշում եմ մի դեպք էլ, մի հատ նախագահ կար, որ սենց հեռացավ»,- արձագանքեց Գևորգ Թամամյանը` ակնարկելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: ՈՒ քանի որ լրագրողներին չհաջողվեց պարզաբանում ստանալ նախարարից, ուստի ասուլիսը շարոունակեց վարել հենց Գևորգ Թամամյանը` պատասխանելով վերջիններիս հարցերին: