Հզոր հրդեհ Կալիֆոռնիայում․ կա 8 զոհ և 33 անհետ կորած
Փրկարարները հայտնել են, որ Կալիֆոռնիայի Սանտա-Կրուս կղզում հրդեհի հետևանքով կա 8 զոհ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Փրկարարներին հաջողվել է օվկիանոսից դուրս բերել զոհերից միայն 4-ի մարմինները։ Մյուս մարմինները շարունակում են մնալ օվկիանոսում։
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ 33 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր 34 անհետ կորածի մասին։