Հարավային Կորեան նամակ է ստացել, որի մեջ փամփուշտ է եղել
Տոկիայում գտնվող Հարավային կորեայի դեսպանատունը հաստատել է, որ ստացել է անոնիմ նամակ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Անոնիմ նամակում գրված է եղել․ «Հեռացեք երկրից»։ Նամակի հետ եղել է նաև փամփուշտ։ Նամակի հեղինակը սպառնացել է հետապնդել դեսպանատան աշխատակիցներին։
Նա նշել է նաև, որ կարող է հրազենային վնասվածքներ հասցնել նրանց։ Ոստիկանությունը աշխատանքներ է տանում պարզելու համար նամակի հեղինակին։