Պաշտոնական․ Կեյլոր Նավասը՝ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը պաշտոնապես դարձավ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք փարիզյան ակումբի պաշտոնական կայքէջից։
Նավասն ու ֆրանսիական ակումբը կնքեցին 4 տարվա պայմանագիր։ Զուգահեռաբար փարիզյան թիմի դարպասապահ Արեոլան էլ վարձավճարով տեղափոխվեց «Ռեալ»։
Հիշեցնենք, որ Զիդանը վերադառնալով մադրիդյան թիմ՝ որոշեց դարպասը վստահել Տիբո Կուրտուային։