Պաշտոնական․ Մաուրո Իկարդին՝ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ
Տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ ֆրանսիական «ՊՍԺ»-ն իրականացրեց այս տարվա իր ամենաթոփ տրանսֆերը։
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին տեղափոխվեց փարիզյան թիմ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Փարիզյան թիմը 1 տարով վարձակալել է ֆուտբոլիստին և հետագայում նրա տրանսֆերի համար պիտի վճարի 70 միլիոն եվրո։
Հավելենք, որ միլանյան թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իկարդիի հետ հույսեր չէր կապում։