Իրանը չի վերանայի միջուկային համաձայնագիրը
Իրանը բացառել է, որ կվերանայի միջուկային համաձայնագիրը: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
Այս տարվա մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս միջուկային համաձայնագրից, Իրանն իր հերթին հայտարեց, որ դադարեցնում է համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորությունների կատարումը:
Մասնավորապես այն կետերի, որոնք վերաբերվում էին ուրանի հարստացմանը: Համաձայնագրից դուրս գալուց ի վեր Իրանը ուրանի հարստացումը հասցրել է 4.5%-ի, մինչդեռ, ըստ համաձայնագրով ստանձնած պարտավորության, այն չպետք է գերազանցեր 3.6%-ը: