Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում (լուսանկար)
Իտալական ֆոիտբոլային «Ռոմա» ակումբը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է, նա բուժզննում է անցնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղը մամուլը գրել է, որ իտալական «Ռոմա» ակումբը մտադիր է վարձել Մխիթարյանին։
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» է տեղափոխվել 2018 թ. հունվարին։ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքված է մինչև 2021 թվական։