Դոնբասի 35 հազար բնակիչ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն
Ինքնահռչակ Դոնբասի ժողովրդավարական հանրապետության ավելի քան 15 հազար բնակիչներ վերջին չորս ամսում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել: Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար ևս 35 հազար Դոնբասի բնակիչ դիմում է ներկայացրել:
Այս տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ավելի դյուրացվել էր Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը:
Պուտինը հայտարարել էր,որ դա զուտ մարդասիրական քայլ է եղել և որ Ռուսաստանը չի ցանկանում խնդիրներ ստեղծել Կիևի համար: Ավելի ուշ օրենքը տարածվել է նաև Լուգանսկի շրջանի բնակիչների վրա: