Սամարայում մարմարե քարն ընկել է 10-ամյա երեխայի վրա․ նա մահացել է
Սամարայում մարմարե քարակտորը պոկվել է պատից և ընկել 10-ամյա երեխայի վրա։ Երեխան մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Մարմարե քարակտորն ընկել է երեխայի վրա, որը գետնից բարձր է եղել մոտ 1,5 մետր։ Երեխան մահացել է ստացած ծանր վնասվածքների հետևանքով։
Այժմ քննություն է իրականացվում պարզելու համար, թե ինչո՞ւ է անմխիթար վիճակում գտնվել այն շինությունը, որի պատի վրայից ընկել է քարը։