Նոր դասասենյակներ, բազմաթիվ նվերներ. «Ծառուկյան» հիմնադրամի անակնկալները Դրախտիկի դպրոցականներին (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին դասարանցիներն առաջին դասը սկսել են նոր, վերանորոգված, լուսավոր դասասենյակում:
Հիմնանորոգումն իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով:
Գիտելիքի տոնի առթիվ Դրախտիկի աշակերտներին շնորհավորելու են գնացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, հիմնադրամի կողմից նվերներ հանձնել առաջին քայլերն անող երեխաներին:
Ուշադրությունից չեն վրիպել նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքները: