Նեյմարը մնում է «ՊՍԺ»-ում
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարն այս տրանսֆերային պատուհանին չի տեղափոխվի այլ ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք Lequipe կայքից։
Նեյմարը հանդիպել է «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ և հայտնել, որ մնում է փարիզյան ակումբում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն իր ընտանիքին հայտնել էր, որ ցանկանում է վերադառնալ Կատալոնյա։
Ընդգծենք, որ այսօր ավարտվում է տրանսֆերային պատուհանը։