«Արիէլա» սպա կենտրոնի մերսողները կմասնակցեն Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը
Օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ կայացել է Մերսման բաց առաջնություն: Առաջնությունը տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Կուրորտաբանութան և ֆիզիկական առողջության գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում:
Առաջնությանը կարող էին մասնակցել դիպլոմավորված մասնագետները (կոսմետոլոգներ, մերսողներ, կինեզոլոգներ, ֆիզիոթերապևտներ, ռեաբիլիտոլոգներ)՝ առնվազն մեկ տարվա փորձ:
Մրցույթին մասնակցելու համար դիմողերի թիվը հասել է 80-ի, սակայն ընդամենը 8 մասնակից է համապատասխանել մրցույթի կանոններին:
Մասնակիցների թվում էին նաև «Արիէլա» սպա կենտրոնի մերսող մասնագետները.
Կարինե Խաչատրյանը՝ 5 տարվա աշխատանքային փորձով
Քրիտինա Համբարձումյանը՝ 1 տարվա աշխատանքային փորձով
Լևոն Գասպարյանը՝ 11 տարվա աշխատանքային փորձով
Առաջնությունը տեղի է ունեցել երկու փուլով.
1.Դեմքի մերսում (տևողությունը 20 րոպե):
2. Մարմնի մերսում (ազատտեխնիկա, 30 րոպե):
«Արիէլա» սպակենտրոնի մերսողներից Քրիստինա Համբարձումյանը մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց, իսկ ԼևոնԳասպարյանը՝ երրորդ: Նրանք պարգևատրվեցին Հայաստանի «ՈՍԿԵ ՁԵՌՔԵՐ» 2019 պատվոգրով, «Ժյուրիի համակրանք» պատվոգրով և հանարավորություն ստացան մասնակցելու 10.09.2019թ. Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը:
Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը՝ Ռաֆայել Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ չէր սպասում հաղթանակի:
«Շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մրցակիցները շատ ուժեղ էին: Մրցակից էի տեսնում Լևոն Գասպարյանին և Քրսիտինա Համբարձումյանին»,-ասաց նա:
Ժյուրիի անդամները ևս փաստեցին Քրիստինա Համբարձումյանի պրոֆեսիոնալիզմի մասին:
«Քրիստինայի պլաստիկան, կեցվածքը շատ լավն էր և ընտրած մերսաման տեսակին համապատասխանում էր: Գրագետ աշխատանք ցույց տվեց: Հայկի և Լևոնի տեխնիկան շատ նման էր: Գուցե Լևոնը մերսման այլ տեսակ ընտրեր, կարողանար ավելի շատ առավելություներ ցույց տալ: Մեզ համար դժվար էր ընտրություն կատարել նրանց միջև»,-ասաց Նաիրա Ապրեսյանը:
«Արիէլա» սպակենտրոնը շուկա է մուտք գործել 2013թ-ից և դարձել առաջինն ու միակն իր տեսակի մեջ որպես ընտանեկան հանգստի կենտրոն:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է կոտրել շոքեբաղնիքի և ռուսական բաղնիքի մասին ստեղծված կարծրատիպերը:
Կենտրոնը գտնվում է Հին Երևանցի, 47 ա հասցեում, որտեղ գործում է.
Ռուսական բաղնիք՝ ավելների ամենամեծ տեսականիով (դուբ, լորենի, էվկալիպտ, արոսենի, կեչի,եղևնի)
Ընտանեկան շոգեբաղնիք (կարող են հաճախել նաև երեխաները)
Մասնագիտացված մերսումներ (դասական, խորըմկանային, շոկոլադե, ռելաքս, փրփուրով, տաքքարերով, մանկական, սպորտային, հակացելյուլիտային, բամբուկովայլն)
««Արիէլա»-ն ընտանեկան սպակենտրոն է, որտեղ կարող եք անցկացնել անմոռանալի ժամանց ընտանիքի (նաև երեխաներ) կամ ընկերների հետ, կտրվել քաղաքի աղմուկից և մոռանալ հոգսերի, լարվածության, գերհոգնածության, վատ տրամադրության մասին:
Մեր կենտրոնում մասնագետների պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա է, կենտրոնում ջերմ ու ընտանեկան մթնոլորտ է տիրում»,- ասաց կենտրոնի տնօրեն Լևոն Գասպարյանը: