Հաքերները կոտրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքէջը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքէջը կոտրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այս պահին կայքը չի աշխատում և կայք մտնելուն պես որպես գլխավոր նկար հայտնվում է 2016 թվականի ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի լուսանկարը։ Իսկ որպես նախագահ կայքում նշվում է հենց Հիլարի Քլինթոնը։
Այս մասին դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել Թրամփը։ Հիշեցնենք, որ վերջերս կոտրել էին նաև Թրամփի Թվիթթերյան էջը։