Մահացել է ամերիկացի դերասանուհի Վալերիա Հարպերը
Ամերիկացի դերասանուհի Վալերիա Հարպերը, ում բոլորը գիտեն սիթքոմներից և սերիալներից, մահացել է 80 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Դերասանուհին մահացել է քաղցկեղի դեմ մի քանի տարի տևող ծանր պայքարից։ Իր կարիերայի ընթացքում նա 4 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի, իսկ 1 անգամ էլ ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Նշենք, որ Վալերիան խաղացել է նաև մի շարք ֆիլմերում։