Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ժամը 16:06-ին՝ մարվել:
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին, ժամը 16:47-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 17 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 22:00-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: