«Զլատանն ունի իմ հեռախոսահամարը» Սուլշերը խոսել է Իբրահիմովիչի հավանական վերադարձի մասին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սուլշերը խոսել է «Լոս-Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հավանական վերադարձի մասին։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Եթե նա լիներ 28, այլ ոչ թե 38, հնարավոր է, որ դա իրականանար։ Սա մեծ տարբերություն է։ Նա այստեղ հրաշալի ժամանակ անցկացրեց և հիմա իրեն շատ լավ է զգում։ Սակայն ցավալիորեն նա այստեղ վնասվածք ստացավ։ Ամեն ինչ կարող է լինել։ Նա գիտի իմ հեռախոսահամարը։ Մենք կարող ենք միասին խոսել իմ մայրենի լեզվով։
Ես չեմ մտածում, որ Զլատանը կվերադառնա։ Հակառակ դեպքում նա հրաշալի կարիերա կունենա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»։