Նեյմարը գնահատվել է 200 միլիոն եվրո,սակայն․․․ Ինչո՞ւ են փակուղի մտել Նեյմարի շուրջ բանակցությունները
Լրագրող Գիլեմ Բելագեն խոսել է «Բարսելոնա»-յի ու «ՊՍԺ»-ի բանակցությունների մի շարք մանրամասների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Երկու կողմերը Նեյմարին գնահատել են 200 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները չեն կարող այդ գումարն ամբողջությամբ տալ և ցանկանում են գործարքում ներառել իրենց ֆուտբոլիստներին։ Սակայն Ուսման Դեմբելեն, Իվան Ռակիտիչն ու Ժան-Կլեր Տոդիբոն հրաժարվել են լքել կատալոնական ակումբը։
Այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարները չեն հանդիպել Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ։