Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Քաղաքականություն

Եթե դուք վստահ եք, որ արդար եք, ապա կդնեք այս նախագիծը հանրաքվեի. Ս. Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Արդեն տեւական ժամանակ է գրասենյակը բազմաթիվ նամակներ է ստանում մեր հայրենակիցներից, որոնցում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս մամուլում հայտնված մանր ու միջին այն հրապարակումների մասին, թե իբր Սամվել Բաբայանը որոշակի պայմանավորվածությունների է գնացել ՀՀ իշխանությունների, ինչպես նաեւ այլ ուժերի հետ։ Շտապենք չեզոքացնել այդ սեւ շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության շրջանում։ Սամվել Բաբայանը գաղափարական գործիչ է, շուրջ երեսուն տարի է նա դրսեւորել է իրեն որպես անկոտրում եւ հաստատուն գործիչ, երբեք կուլ չի գնացել որեւէ երեւույթների, կամ հատկապես անձերի։ Գաղափարական առաջնորդը չունի այդ ամենի կարիքը։ Նա եւ իր գաղափարները չեն վաճառվել, չեն վաճառվում եւ չեն էլ վաճառվելու ։ Իր շուրջ համախմբված մարդիկ այդ գաղափարի կրողն են, ուստի այս գաղափարական հենքը ամրապնդելով՝ թիմը ամբողջովին զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով, թիմում լավագույնների ընդգրկումով, ծրագրային մշակման աշխատանքներով։ Թիմը գնում է առաջ իր որդեգրած ճանապարհով եւ կարիքը չունի զանազան <<գաղափարների>> եւ որեւէ այլ ուժի միանալու։ Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հարկ է նշել, որ դրանք միշտ էլ ուժի մեջ են, քանի դեռ ԱՀ իշխանության դաշտում են գտնվում անօրինականությունները։

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ԱՀ ԿԸՀ տեղի ունեցած նիստում հաստատվեց ստորագրությունների վավերականությունը, որն այժմ հիմք է տալիս քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին ԿԸՀ կողմից հաստատված ստորագրահավաքի փաթեթը 15 օրյա ժամկետում հանձնել ԱՀ ԱԺ քննարկման(ըստ սահմանված կարգի՝ 2019թ․ փետրվարի 18-ի ԱՀ ԿԸՀ N4-N որոշման համաձայն)։

Մենք նախատեսում ենք հանձնել փաթեթը գալիք շաբաթ ԱՀ ԱԺ։ Օգտվելով այս գործընթացների ժամանակատար բնույթից՝ շատերը փորձում են այս լռությունը իրենց իսկ շրջանակների համար կապել ինչ-որ պայմանավորվածությունների հետ։ Փորձում են այս սուտ տեղեկությունները տարածել հասարակության մեջ, սակայն չեն էլ հասկանում, որ այն ընդունելի է դառնալու միայն իրենց ընդունող սեղմ խավի համար։ Եթե դուք այդքան ազնիվ եք եւ վստահ եք, որ արդար եք, ապա վստահ ենք, որ կդնեք այս նախագիծը հանրաքվեի եւ կթողնեք, որ ժողովուրդը որոշի,արդյոք ինքը տեսնում է այս կամ այն մարդուն որպես նախագահի թեկնածու թե ոչ։ Խոսում եք ժողովրդավարությունից, արդարությունից ու ազնվությունից, տվեք ժողովրդին այդ հնարավորությունը, հաստատեք այդ նախագիծը եւ դրեք հանրաքվեի՝ թեկուզ ձեզ համար՝ համոզվելու արդյոք ժողովուրդը կողմ է, թե դեմ այս նախագծին։ Չէ՞ որ արդեն մոտ 20 000 մարդ իր հավանությունը տվել է, արդյոք այս մարդկանց կարծիքը կարհամարհվի։ Իսկ եթե ամեն դեպքում հակված եք վերարտադրվելու, ապա լռեք, ազնվությունն ու արդարությունը եւ հատկապես ժողովրդավարությունը ձեզնից կիլոմետրերով հեռու են, դա ձերը չէ, մոռացեք։

Ուստի սիրելի հայրենակիցներ, ամեն հնարավորն ու անհնարինն արվում է գործող օրենքների սահմաններում կազմակերպել մեր աշխատանքները՝ հանուն կայունության, խաղաղության եւ արդյունավետ աշխատանքի։

Հետագա մեր բոլոր կատարվելիք աշխատանքները նույնպես կլուսաբանվեն մեր գրասենյակի կողմից։ Կոչ ենք անում չանսալ կեղծ լուրերին եւ գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանները մեր գրասենյակի հրապարակումներում»։