Նոյեմբերին էկրաններ կբարձրանա «Տերմինատոր» ֆիլմի նոր սերիան
Նոյմեբերի 1-ին մեծ էկրաններ կբարձրանա հայտնի «Տերմինատոր»-ը ֆիլմի նոր սերիան։ Այս ֆիլմում ևս նկարահանվել են Առնոլդ Շվարցնեգերն ու Լինդա Հեմիլթոնը։
Այս մասին տեղեկանում ենք Deadline-ից։ Նշվում է, որ ֆիլմի առաջին 2 մասերի ռեժիսոր Ջեյմ Քեմերոնը նույնպես մասնակցում է այս ֆիլմի նկարահանմանը։
Այս ֆիլմը ժամանակի մեքենայով թափառող Տերմինատորի մասին է։ Ընդգծենք, որ ֆիլմի բոլոր մասերում տերմինատորի դերակատարը եղել է Առնոլդ Շվարցնեգերը։