«Ինտեր»-ն ամեն կերպ ցանկանում է ազատվել Մաուրո Իկարդիից
Իտալական «Ինտեր»-ը տրանսֆերային պատուհանի փակումից առաջ ցանկանում է իր թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին վարձավճարով հանձնել մեկ այլ թիմի։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Այս ամենի հետ մեկտեղ նրանք ցանկանում են նաև 1 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը Իկարդիի հետ։ Միլանյան թիմի ղեկավարները արդեն իսկ բանակցում են Վանդա Նարայի հետ, ով Մաուրո Իկարդիի գործակալն է և կինը։
Իկարդին ինքը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», սակայն այս պահին Իտալիայի չեմպիոնները առաջարկ չեն արել։