Նոր զարգացումներ Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխությունից
Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է աշխատել Նեյմարի տրանսֆերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ երեկ երկու կողմերի բանակցության ժամանակ «ՊՍԺ»-ն առաջարկել է, որ Նեյմարի գործարքում ներառեն Իվան Ռակիտիչին ու Ուսման Դեմբելեին, սակայն իսպանական թիմը հրաժարվել է։
Այս ամենի հետ մեկտեղ էլ փարիզյան թիմը ցանկացել է ստանալ 130 միլիոն եվրո, սակայն անհամաձայնության պատճառով գործարքը չի կայացել։