Լեհաստանն Ուկրաինային կմատակարարի ամերիկյան գազ
Լեհաստանը Ուկրաինային կմատակարարի գազ, որը գնել է ԱՄՆ-ից։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։ Նշվում է, որ 2 երկրների միջև արդեն իսկ կա նախնական համաձայնություն։
Նշվում է, որ այս համաձայնության գործնական առաջին քայլերը տեղի կունենան նոյեմբեր ամսին։ Ընդգծենք նաև, որ Լեհաստանը մտադիր է նաև այս նույն ձևով գազ մատակարարել նաև այլ երկրներ։