«Լիդիան»–ի միջոցառումները թերի են. «Էլարդի» փորձագետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում Ամուլսարի հանքշահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդի» փորձագետները հայտարարել են, որ ուսումնասիրությունն արվել է 2016թ–ին կազմված ՇՄԱԳ–ի ու «Լիդիան»–ի ներկայացրած փորձաքննությունների հիման վրա։
Skype-կոնֆերանսի ընթացքում «Էլարդի» փորձագետներ, ովքեր փորփաքննությունն են անցկացրել Ամուլսարում, ասել են, որ Ամուլսարի հանքի շահագործումից ՀՀ ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը կլինի չնչին։
Նրանք ասել են նաև, որ ամեն դեպքում նոր փորձաքննության անհրաժեշտություն կա:
Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն:
Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»: