«Դորիան» փոթորիկի պատճառով Դոնալդ Թրամփը չեղարկել է իր Լեհաստան այցը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր մի շարք այցերը «Դորիան» փոթորիկի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Ֆլորիդա նահանգում արդեն իսկ հաստատված է արտակարգ իրավիճակ։
Այս փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության ամենահզոր փոթորիկը։ Դոնալդ Թրամփը պիտի այցելեր Լեհաստան, սակայն նա չեղարկել է իր այցը և իր փոխարեն Լեհաստան այցելել է Մայք Փենսը։
Այս պահին նա հետևում է Ֆլորիդայում ստեղծված իրավիճակին։