Վիրջիլ վան Դեյքը՝ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ
Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի այս տարվա վիճակահանության ժամանակ կայացավ նաև ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագուն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լեոնել Մեսսին ու Վիրջիլ վան Դեյքը։
ՈՒԵՖԱ-յի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Վիրջիլ վան Դեյքը։
Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլ»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։