Տնտեսական երկնիշ աճ գրանցելը ֆանտաստիկայի ժանրից չէ. պետք է աշխատել, աշխատել, աշխատել. Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանը հայտնվել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ցուցակի առաջնային հորիզոնականում ընդգրկված երկրների շարքում: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ 2016 թվականից այս կողմ նման բան չէր եղել:
Կենտրոնական բանկի նախկին նախագահի դիտարկմամբ էլ, գլխավոր մեսիջն այն է, որ ՀՀ տնտեսական դիմադրողականությունը բարձրացրել է տրանսֆերտներից, արտաքին շոկերից, և բարելավումները կշարունակվեն, եթե իրականացվեն բարեփոխումներ:
Փաշինյանը նկատեց, որ բարեփոխումների կուրսը չիրականացվելու ոչ մի պատճառ չունի:
«Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլիներ»,-ասաց նա:
Փաշինյանի գնահատմամբ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումներն են, մրցույթների պատշաճ անցկացումը:
«Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում