Իկարդի, Դիբալա, Դեմբելե, «ՊՍԺ»-ն փոխարինողներ է փնտրում իր հարձակվողներին
«ՊՍԺ»-ն շարունակում է փնտրել հարձակվողի, քանի որ Էդինսոն Կավանին ու Կիլիան Մբապեն վնասվածք ունեն, իսկ Նեյմարը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Փարիզյան ակումբն իր առաջ ունի ֆուտբոլիստների մի մեծ բանակ և կփորձի նրանցից մեկին կամ երկուսին գնել։
Նրանք մասնավորապես դիտարկում են այս ֆուտբոլիստներից մեկի տարբերակը․Մաուրո Իկարդի, Պաոլո Դիբալա, Ուսման Դեմբելե, Քրիստիան Էրիկսեն։
Նշվում է, որ թիմում ցանկանում են գնել 2 բարձրակարգ հարձակվողի։