Մաուրո Իկարդին «Նապոլի» տեղափոխության վերջնական որոշում կկայացնի այս ուրբաթ
Իտալական «Նապոլի»-ն ամեն կերպ ցանկանում է գնել Մաուրո Իկարդիին։ Ակումբը սպասում է, որ Իկարդին ուրբաթ օրը կտա վերջնական պատասխան։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Ակումբը նախատեսել է, որ եթե հանկարծ ձախողվեց Իկարդիի տեղափոխությունը, ապա նրանք կփորձեն թիմ հրավիրել Ֆերնանդո Լյորենտեին։ Իսպանացին այս պահին ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Նշենք, որ Իկարդիին իր թիմ ցանկանում է հրավիրել նաև Թուրինի «Յուվենտուս»-ը։