Չիլիի նախագահը դատարանի կողմից կտուգանվի 6,8 հազար դոլարով
Չիլիի Պուկոն քաղաքի դատարանը որոշում է կայացրել տուգանել երկրի նախագահ Սեբաստյան Պիներուին 6,8 հազար դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ տեղի լրատվամիջոցների տեղեկությունների՝ դատարանը որոշել է տուգանել, քանի որ նախագահը տան շինարարության ժամանակ խախտել է մի շարք աշխատանքային կանոններ, որոնք վերաբերում են անվտանգությանը։
Նշվում է նաև, որ նախագահի տան շինարարության աշխատանքները դատարանը որոշել է դադարեցնել։