Բակայոկոն հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ «Միլան»
«Չելսի»-ի կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն իտալական «Միլան»-ին տեղեկացրել է, որ ցանկանում է հանդես գալ թիմում: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Իտալական ակումբի ղեկավարները կողմ են, որ 25-ամյա ֆրանսիացին վերադառնա թիմ: Այս ամենին նպաստում է նաև այն, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն սիրում է տեխնիկապես հզոր ֆուտբոլիստների:
Նշենք, որ նախորդ առաջնությունում Բակայոկոն 31 հանդիպման էր մասնակցել Իտալիայի առաջնության շրջանակներում: