79-ամյա դերասան Էմմանուել Վիտորգանը հայր է դարձել
Դերասան Էմմանուել Վիտորգանը, ով այս տարի կդառնա 80 տարեկան, շնորհավորանքներ է ստանում իր դստեր ծննդյան առթիվ:Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դստեր ծննդյան մասին հայտնել է դերասանը, ով համացանցում լուսանկար է հրապարակել: Երեխային կանվանեն Կլարա՝ ի պատիվ դերասանի մոր:
Ընդգծենք, որ 79-ամյա դերասանը 4-րդ անգամ դարձավ հայր: