Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության. Հայկ Գևորգյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Նա այս մասին այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Պատգամավորի խոսքով, Ամուլսարի շահագործման համար նույնիսկ փորձաքննության անհրաժեշտություն չկա:
«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության: Հիմա բոլոր փաստերը բավարար են շահագործման համար»,- ասաց Գևորգյանը: