Հրդեհից տուժած գործարարները խնդրում են՝ իրենց վճարած ԱԱՀ-ն հետհաշվարկ անեն (տեսանյութ)
«Ձյունիկ սառնարան» ընկերության խոշոր հրդեհից տուժած գործարարները կառավարությունից խնդրում են աջակցություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը նշեց, որ հրդեհից խոշոր չափով տուժել է 12 գործարար, թեև կան նաև մանր չափի տուժողներ: ՍՊԸ տնօրենի խոսքով, նախնական հաշվարկուվ, վնասի չափը հասնում է 30 մլն ԱՄՆ դոլարի: Համենայնդեպս այդ գումարի չափի ապրանք է եղել պահեստում:
«Բոլոր գործարարների կողմից ասում եմ, որ բոլորն էլ խնդրում են կառավարությանը, որպեսզի աջակից լինի և գոնե վճարած ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը հետհաշվարկ անեն նստեցնեն մեր մաքսային հաշիվների վրա՝ հետագա մաքսային ձևակերպումները կատարելու համար»,- ասաց Արթուր Անդրեասյանը։
Նա վստահ է, որ եթե աջակցություն չլինի, ապա որոշ կազմակերպություններ կփակվեն, քանի որ բանկերի հետ լուրջ խնդիրներ կունենան:
Մանրամասները` տեսանյութում